Տարածաշրջանային

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 170 մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 170 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 172 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 63 հազար 332-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին ասել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19- ով վարակման 13 հազար 890 նոր դեպք, որոնցից շուրջ 2048-ը հոսպիտալացվել են:

Ընդհանուր առմամբ 1 մլն 945 հազար 964 վարակվածներից ապաքինվել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 1 մլն 658 հազար 978 քաղաքացի: Մոտ 4095 վարակվածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքներում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում