Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում մատուցել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի պատարագ և պատգամ հղել

3 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում մատուցել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի պատարագ և պատգամ հղել

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. ՄԵծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ապրիլի 4-ին Անթիլիասում մատուցել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Սուրբ և Անմահ Պատարագ և իր պատգամը հղել տոնի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Հաղորդագրության մեջ ասված է. «Կիրակի, 4 Ապրիլ 2021-ին, Անթիլիասի Մայրավանքի շրջափակին մէջ, Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Յարութեան տօնին առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մատուցեց Ս. եւ Անմահ Պատարագ։ Վեհափառ Հայրապետին իբրեւ առընթերակայ Ս. Խորանին վրայ ներկայ էին Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան, ինչպէս նաեւ միաբան հայրեր ու սարկաւագներ։ Պատարագի երգեցողութիւնը կատարուեցաւ Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբին կողմէ։

Օրուան իր պատգամին մէջ Վեհափառ Հայրապետը անդրադառնալով Աստուծոյ Որդւոյն յարութեան դէպքին՝ ըսաւ, որ «Յարութիւնը յաղթանակ մըն էր չարին, մեղքին ու մահուան դէմ, ու միաժամանակ՝ հրաւէր մարդուն իր կեանքը հաւատքով շաղախելու ու յոյսով գօտեպնդելու։ Քրիստոսի յարութիւնը հարկ է նկատել որպէս երաշխիք մարդու յարութեան ու հրաւէր՝ կեանքի տագնապները յարութեան հաւատքով ու յոյսով դիմագրաւելու։ Առաքեալը կ՚ըսէ՝ եթէ Քրիստոս յարութիւն առած չըլլար, մեր հաւատքը իր իմաստը պիտի կորսնցնէր։ Քրիստոսի յարութեան վրայ հիմնուած հաւատքը նաեւ աղբիւր է յոյսի։ Արդարեւ, դարեր շարունակ մարդիկ յուսացին Աստուծոյ Մեսիային գալստեան։ Քրիստոսի մարդեղութեամբ ու յարութեամբ այդ յոյսը իրականացաւ»։

Շարունակելով իր խօսքը, Նորին Սրբութիւնը ըսաւ. «Քրիստոսի յարութեան հաւատալ կը նշանակէ յոյսով ապրիլ, յոյսը դարձնել մեր կեանքին առանցքը ու ճամբան։ Քրիստոսի յարութեան հաւատալ կը նշանակէ յարութեան խորհուրդը ապրիլ մեր կեանքին մէջ։ Քրիստոսի յարութեան հաւատալ կը նշանակէ սպասել Քրիստոսի երկրորդ գալուստին։ Առանց յոյսի, սաղմոսին բառերով, մարդուն կեանքը կը վերածուի խոտի։ Քրիստոսով ապրիլ կը նշանակէ յոյսով ապրիլ, յոյսով զօրանալ»։

Անդրադառնալով ներկայ ժամանակներուն՝ Հայրապետը ըսաւ. «Կ՚ապրինք դժուար ժամանակներու մէջ։ Ծանր պայմաններով շրջապատուած ենք։ Մեր անհատական, ընտանեկան թէ հաւաքական կեանքին դիմաց ցցուած են հսկայ դժուարութիւններ։ Այս կացութեան դիմաց, մենք կոչուած ենք հեռու վանելու մեր կեանքէն մեզ դէպի պարտուողականութիւն, հեռացում ու յուսահատութիւն առաջնորդող հոգեվիճակներէ ու քայլերէ։ Հաւատքով շաղախուած յոյսն է մեր կեանքի ճամբան։ Ա՛յս է պատգամը Քրիստոսի յարութեան։ Ա՛յս է ճամբան քրիստոնեայ մարդուն»։

Ս. Պատարագի ընթացքին ներկաները ստացան Ս. Հաղորդութիւն եւ Քրիստոսի յարութեան հաւատքով վերանորոգեցին իրենց յոյսը»։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում