Տարածաշրջանային

Ֆրանսիան կոչ է արել Իրանին զերծ մնալ միջուկային գործարքի նոր խախտումներից

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կոչ է արել Իրանին զերծ մնալ միջուկային գործարքի նոր խախտումներից

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ողջունում է Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համատեղ պլանի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ կոչ անելով Թեհրանին չանել նոր խախտումներ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Նա կոչ է արել Իրանին առաջիկա քննարկումների ժամանակ հավատարիմ մնալ կառուցողական մոտեցմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ եվրոպական եռյակը՝ Փարիզը, Բեռլինն ու Լոնդոնը կառուցողական դերակատարում են ունեցել տվյալ բանակցությունների վերսկսման գործում:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում