Հասարակական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի առցանց դասընթացների փորձնական ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռևս 2021 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի՝ ի դեմս շտաբի, ՍՀԻԱ բաժնի, և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ազատազրկված անձանց շրջանում կազմակերպել և անցկացնել առցանց շախմատային դասընթացների փորձնական ծրագիր, որի նպատակն է, ի թիվս այլ զբաղմունքների, շախմատի միջոցով ևս ապահովել անազատության մեջ գտնվող անձանց օգտակար զբաղվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը.

«Այդ ծրագրի մեկնարկային փուլի համար ընտրվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ սույն թվականի ապրիլի 1-ին անցկացվել է առաջին առցանց դասընթացը, որին մասնակցել է շուրջ 10 դատապարտյալ։ Դասընթացը վարել է Հայաստանի շախմատի ակադեմիայի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի մարզիչ, վարպետության թեկնածու Արարատ Հովհաննիսյանը։

Հատկանշական է, որ դասընթացներին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք առաջին անգամ են ցանկություն հայտնել մասնակցելու շախմատային խաղերի։

Դասընթացների ավարտին 5 լավագույն մասնակիցներից կազմված թիմը ներկայացնելու է Հայաստանը միջազգային մրցաշարում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Մասկատում սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը