Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպմանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Օրուջյանը ներկայացրել է FAST հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն ու ապագային ուղղված ծրագրերը:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձել են նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղված նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում համագործակցությանը:

Հայերեն Русский