Հասարակական

ԱԺ հանձնաժողովի աշխատանքային նիստում քննարկվել է համացանցում ատելության խոսքի կարգավորման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» խորագրով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Քննարկմանը մասնակցել են համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ են կատարել փորձագետներ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը: Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշել է, որ սա թեմայի վերաբերյալ երրորդ քննարկումն է: Նախորդ անգամ ներկայացվել են փորձագետների զեկույց-առաջարկները եւ քննարկվել վիրտուալ տիրույթի ինքնակարգավորման հնարավորությունները:

Փորձագետներն առաջարկել են հեռահաղորդակցության եւ սոցիալական ցանցերի օպերատորներին իրենց պայմանագրերում ամրագրել ատելության խոսքի վերաբերյալ դրույթ, ինչը պարտավորություն կստեղծի օգտատերերի մոտ՝ հետեւելու սեփական վարքագծին: Դա կզարգացնի նաեւ մեդիագրագիտությունը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցչի համար առաջարկն ընդունելի է եղել: Նա նաեւ կարծում է, որ ինֆորմատիկա առարկայով կարելի է մեդիագրագիտություն ուսանել:

Ոլորտի մասնագետների կարծիքով՝ նշյալ առաջարկը խնդիրներ կստեղծի օպերատորների համար, քանի որ վերջիններս պատասխանատու չեն բովանդակության համար. նրանք ապահովում են միայն անխափան կապը:

Փորձագետներն ընդգծել են, որ գործող պայմանագրերում առկա է ցանցային էթիկետ դրույթը, որը կարելի է վերաձեւակերպել: Գործող դրույթի վերաձեւակերպմանը համաձայնություն են տվել ոլորտի մասնագետներն այն պայմանով, որ օպերատորների վրա այլ պատասխանատվություն չի դրվելու եւ ապագայում մշտադիտարկում չեն իրականացնելու: Դրույթը պայմանագրում ամրագրվելու է միայն որպես տեղեկատվություն:

Հայերեն

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ–ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կողբացու փողոցում

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է դառնալ միության անվտանգության երաշխիք. Եվրահանձնաժողովի ղեկավար

ԱՄՆ-ն և Չինաստանը մաքսատուրքերի թեմայով բանակցություններ կանցկացնեն Ժնևում

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին իր մասնակցությունը

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում

ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի կանխարգելման նպատակով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խցերում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ