Հասարակական

Հովիտներում գիշերն սպասվում է բացասական ջերմաստիճան, այնուհետև եղանակը կտաքանա 6-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հովիտներում գիշերն սպասվում է բացասական ջերմաստիճան, այնուհետև եղանակը կտաքանա 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հովտային գոտիներում մարտի լույս 29-ի գիշերային ժամերինսպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -2...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ հանրապետության տարածքում մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-նսպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 1-2-նսպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում