Վոլոդիմիր Զելենսկին հրամանագրով դադարեցրել է Ուկրաինայի ՍԴ նախագահի պաշտոնավարումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ուկրաինայի Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ՝ նշանակված Վիկտոր Յանուկովիչի կողմից, շարունակելով օգտագործել իրենց իշխանությունը, սպառնալիք են Ուկրաինայի պետական անկախությանն ու ազգային անվտանգությանը»,- ասվում է նախագահականի հրապարակած փաստաթղթում:

Սահմանադրական դատարանը դեռևս չի մեկնաբանել Զելենսկիի նոր կարգադրությունը:

Դեռևս հոկտեմբերին Ուկրաինայի ՍԴ-ն որոշումներ էր ընդունել հակակոռուպցիոն մի քանի օրենքների դեմ, ինչից հետո Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Տուպիցկիին ՍԴ դատավորի պաշտոնից հեռացնելու մասին: Սակայն ՍԴ-ից հայտնել էին, որ Տուպիցկին շարունակելու է աշխատանքը, իսկ նախագահին մեղադրել սահմանադրական լիազորությունների շրջանակից դուրս գալու մեջ: Դրանից հետո էլ Զելենսկին մի քանի անգամ փորձել էր հեռացնել դատավորին պաշտոնից, սակայն վերջինս ամեն անգամ բողոքարկել էր որոշումը և չէր հեռացել:

Տուպիցկին նախկինում մի քանի անգամ մեղադրել է Զելենսկիին իրեն հեռացնելով «սահմանադրական հեղաշրջման» փորձ իրականացնելու մեջ:

Հայերեն Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին