Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնը (նստավայրը՝ Մոսկվա):

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախաագհի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և իր գործունեության մեջ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում մասնավորապես առանձնացվել են բարձր և նորագույն տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտներ:

Դեսպան Սիգուրդսոնը վստահեցրել է, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների կապերի հետագա զարգացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում