Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող ջրագծերի անցկացման և ջրանցքների վերանորոգման աշխատանքների շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Աշտարակ, Օշական, Ուջան և այլ քաղաքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է տեսանյութեր, որտեղ ծանոթանում է ՀՀ տարածքի ջրատարաների և ջրանցքների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներին։

«Մենք այս տեսանյութերը նկարում ենք, որպեսզի վերանա այն թյուր կարծիքը, թե մեր նախարարությունը միայն ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում»,- կատակեց նախարարը։

Աշտարակում նա ծանոթացել է քաղաքի մայր առվի վերանորոգման աշխատանքներին։

«Աշտարակի մայր առվի վերանորոգման աշխատանքները սկսվել են անցյալ տարի, և 2021 թվականի վերջին կավարտենք։ Սա մեր շինարարական աշխատանքների մի փոքր մասն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ցույց կտանք մեր ամբողջական աշխատանքը։ Այս տարի այն աննախադեպ քանակությամբ է լինելու՝ շուրջ 14 մլրդ դրամի»,- նշեց ՏԿԵ նախարարը։

Օշականում իրականացվում են մայր ջրանցքի շինարարական աշխատանքներ, որի նախագծային արժեքը 79 մլն դրամ է, ընդհանուր երկարությունը լինելու է 1400 մ։

Պապիկյանի խոսքով՝ Օշականի մայր ջրանցքի ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել 20 տարի։

Նախարարը հետևել է նաև Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Ուջան 1 ակվեդուկի՝ կամուրջ-ջրատարի շինարարական աշխատանքներին։

«Այստեղ հսկայական աշխատանք է տարվել նախորդ տարի, ընթացիկ տարում էլ կշարունակենք շինարարական աշխատանքները, որը կբարելավի մեր ջրային ցանցը։ Ակվեդուկի երկարությունը 70 մետր է, իսկ անցումային հատվածը՝ 10 մետր»,- նշեց Պապիկյանը։

Ընդհանուր առմամբ լոտի արժեքը կազմում է 372 մլն դրամ։ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի ջուրը Արզնի ՀԷԿ-ի ջրանցքից տեղափոխվում է Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ։

Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Ուջան 2 ակվեդուկի՝ կամուրջ-ջրատարի շինարարական աշխատանքները նույնպես ընթանում են մեծ թափով։

«Ստորին-Հրազդան ջրանցքի շինարարական աշխատանքների ծրագրի արժեքը կազմում է 99 մլն դրամ, կառուցվելու է շուրջ 2,8 կմ երկարությամբ հատված։ Այս ջրանցքը Հրազդան քաղաքի հետ կապ չունի, այլ նույնանուն գետի»,- նշեց Պապիկյանը։

Ստորին-Հրազդան ջրանցքի մոտ 1,4 կմ արդեն կառուցվել է, մյուս հատվածի աշխատանքները որոշ հացերից ելնելով կշարունակվեն նոյեմբեր ամսից և կավարտվեն դեկտեմբերի կեսերին։

Կատարվում են նաև Թալինի մայր ջրանցքի բաժանարարի վերանորոգման աշխատանքներ։ Ջրանցքի բաժանարարի երկարությունը 760 մ է, արժեքը՝ 44 մլն դրամ։ Տվյալ աշխատանքն ավարտին կհասցվի մոտ 10 օրից և ապրիլի սկզբին արդեն ջրագիծը շահագործման կհանձնվի։

Պապիկյանի վերջին կանգառը եղավ Թալինի մայր ջրանցքի մոտ, որի երկարությունը 1450 մ է, վերանորոգման արժեքը՝ 75 մլն դրամ։ Վերանորոգման աշխատանքները մինչև ապրիլի 10-ն ավարտին կհասցվեն։ Ջրանցքը բաղկացած է 5 հատվածից։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում