Պտղունքի` 72 տարվա դպրոցը վերակառուցվում է. Սուրեն Պապիկյանն այցելել է շինհրապարակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի մարզի Պտղունք համայնք, որտեղ հիմնովին վերակառուցվում է համայնքի միակ դպրոցը։ Նախարարին ուղեկցել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը և դպրոցի շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի անցկացումը։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ դպրոցահասակ երեխաներից ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։

Դեռևս 2018թ․ հունիսին Պտղունք կատարած այցի ժամանակ նախարար Պապիկյանը ծանոթացել էր դպրոցի շենքի վթարային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը համայնքի բնակիչներին և ուսուցչական կազմին խոստացել էր հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։

2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցը ընդգրկվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը` այն քանդվել էր և նախատեսվել էր կառուցել սեյսմակայուն նոր շենք։ Ներկայումս ընթանում են դպրոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները:

Նախարար Պապիկյանը դպրոցի շինհրապարակում հորդորել է պատասխանատուներին հետևողական լիենլ շինարարության որակի և նախանշված ժամկետում ավարտելու հարցում։ Նախարարին ներկայացվել է դպրոցի նոր շենքի նախագիծը, նշվել է, որ մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։ Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչակազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց:Այն հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։ Այս բոլոր աշխատանքների համար ներդրվել է 886 մլն դրամ, որից 16,7 %-ը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը՝ համաֆինանսավորվում Ասիական զարգացման բանկի կողմից։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, որոնք ի տարբերության ճանապարհաշինության, պակաս տեսանելի են հանրության համար։ Դրանց թվում շատ են հատկապես դպրոցաշինական, մանկապարտեզների շինարարության, ջրագծերի անցկացման, ջրանցքների վերանորոգման և բազում այլ ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը»,– ընդգծել է նախարար Պապիկյանը։

Նախարարը եղել է նաև Երևանի 18-րդ դպրոցի շինհրապարակում, հետևել շինարարության ընթացքին։ Դպրոցի շենքը կառուցվել էր դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման համար ներդրվել է 986 մլն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։

Հայերեն

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր