Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 17-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ հանգամանալից անդրադառնալով առանձին ոլորտներում արձանագրված փոփոխություններին, այդ թվում՝ չափագրման փաթեթների կազմման, սպասարկման որակը բարձրացնելու և ժամանակ խնայելու մեխանիզմների ներդրման, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղություններով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնացրել է հաշվետվողականության գործիքների, առցանց ծառայությունների աշխարհագրության ընդլայնման հարցերը՝ հայտնելով, որ 7 ամսվա ընթացքում 260 համայնք արդեն տեղափոխվել է առցանց վարման: Սուրեն Թովմասյանը ներկայացրել է նաև քարտեզների ճշգրտման գործընթացն ու ընթացիկ արդյունքները՝ նշելով, որ առկա գործիքակազմով հնարավորություն է ստեղծվում բացահայտել առկա խնդիրներն ու շեղումները և ուղղումներ կատարել համայնքների սահմանների, հասցեների ճշգրտման գործընթացներում:

Այցի շրջանակներում Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև Կադաստրի արխիվային հատվածին՝ կարևորելով ինչպես պատշաճ արխիվացումը, այնպես էլ ծառայությունների և թղթաշրջանառության ամբողջական թվայնացման անհրաժեշտությանը: Փոխվարչապետը նշել է, որ էլեկտրոնային ստորագրության պարզեցված տարբերակի ներդրումը, որը պիտի տեղի ունենա մինչև 2021թ. ավարտը, խոշոր նշանակություն կունենա թվայնացման գործընթացում էական առաջընթաց արձանագրելու հարցում:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ