Անկարայում հայկական գերեզմանատան վրա խանութներ են կառուցում. Փայլանին թույլ չեն տվել մտնել տարածք

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մարտի 16-ին թույլ չեն տվել մուտք գործել Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող տարածք, որտեղ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է իրականացնում պատմական հայկական գերեզմանատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet-ը:

Առաջինը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղն էր մարտի 10-ին ահազանգել այն մասին, որ մայրաքաղաքի պատմական Ուլուս թաղամասում խանութներ են կառուցելու պատմական հայկական գերեզմանատան վրա: Մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր. «Գիտական աղբյուրներում ասվում է, որ այս տարածքը եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանատուն: Անօրինական փորման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, որոնք Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանի կողմից տարվել են ուսումնասիրման: Չնայած այս ամենին՝ այս տարածքում շինարարության շարունակումը մեծ անարգանք է անատոլիական հողերում բազմամշակութայնության նկատմամբ: Սա բարբարոսություն է, մարդու իրավունքների ոտնահարում»:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը բարձրացրել էր մեջլիսում: Նա հարցում էր արել Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումին՝ նշելով, որ թեպետ շինարարության ժամանակ այդ տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, սակայն շինարարական աշխատանքները չեն կասեցվել: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչու չի դադարեցվում շինարարությունը, արդյոք TOKİ-ն տեղյակ է, որ այդպիսով ոչնչացնում է Անկարայի մշակութային հարստությունն ու քաղաքային հիշողությունը, և ինչու է բետոն լցվում հայերի ոսկորների ու մշակութային հարստության վրա: Նախարար Մուրադ Քուրումը դեռևս չի արձագանքել Փայլանի հարցմանը:

Մարտի 16-ին հայ պատգամավորը Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահի և մի խումբ այլ անձանց հետ ցանկացել է տեղում ծանոթանալ իրականացվող շինաշխատանքներին, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել տարածք: Արդյունքում Փայլանը ստիպված է եղել արգելապատնեշների մոտ հանդես գալ հայտարարությամբ՝ ասելով. «Այս վայրը հայերի գերեզմանատունն է եղել: Այս հողերում ապրող հայերը արտաքսվել են այստեղից: Անարգանքի են ենթարկվել ոչ միայն ապրողները, այլև մահացածները: Այստեղ ապրած հայ ժողովուրդն իր սիրելիներին աղոթքներով թողել է հանգչելու այստեղ՝ շիրմաքարեր դնելով: Իսկ հիմա շիրիմների վրա բետոն է լցվում: Ո՞ր խիղճը կարող է ընդունել սա»:

Զարմանք արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ իրենց արգելվում է մուտք գործել տարածք՝ Փայլանը նշել է, որ այդտեղ անօրինական շինարարություն է իրականացվում, քանի որ չկան համապատասխան թույլտվություններ: «Ես պահանջում եմ, որ րոպե առաջ կանգնեցվի այս անօրինական շինարարությունը, կասեցվի հայ ժողովրդի շիրիմներին բետոն լցնելը: Խորհրդարանն ու քաղաքացիական հասարակությունը և առաջին հերթին Անկարայի բնակչությունը պետք է կանգնեցնեն հայկական գերեզմանի վրա բետոն լցնելը: Անկարայի ժողովուրդը արժանի չէ նման անարգանքի»,- հայտարարել է Փայլանը:

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին