Հասարակական

Ռուստամ Բադասյանը տեսանյութ է հրապարակել Իջևանի հանրային ծառայության միասնական գրասենյակի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը տեսանյութ է հրապարակել Իջևանի հանրային ծառայության միասնական գրասենյակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Իջևանում մարտի 15-ին բացված Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը և դրա գործառույթները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ծառայություններից, ապա պետք է այցելեն Իջևանի Երևանյան 10 հասցե, ու մեկ վայրում կարող են ստանալ անհրաժեշտ մեկ կամ մի քանի պետական մարմինների ծառայությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում