Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններն ավտոճանապարհներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններն ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փՓակ ենՏավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝դժվարանցանելի։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհըդժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններում և Սարավան-«Զանգեր»ավտոճանապարհինտեղում է ձյուն։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբացէ։Ռուսական կողմում կուտակվել է 455 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում