Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում