Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, հոգևոր ու մշակութային մեծ ժառանգության վրա, որոնք ամուր հիմք են երկկողմ օրակարգը հարստացնելու և համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու համար։

Վերահաստատում եմ Սուրբ Աթոռի հետ միջպետական կապերն առավել զարգացնելու՝ Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը։

Երախտապարտ ենք մեզ համար այս ծանր ժամանակաշրջանում Ձերդ Սրբության աղոթքների ու խաղաղության ուղերձների համար, որոնք ջերմացրին մեր սրտերն ու հոգիները։

Մեր մաղթանքն է, որ Տիեզերական եկեղեցին այսուհետ ևս հաջողությամբ իրականացնի իր նվիրական առաքելությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման»։

Հայերեն العربية Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան