ՄԻՊ գրասենյակում ընդունել են Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տվել Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնել միջազգային հարթակներում, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու հարցը:

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների և քաղաքացիական վիրավորների իրավունքների, ինչպես նաև տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում