Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ ԲԴԽ նախագահի՝ դատավորներին ուղղված հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ ավելի վաղ արած հայտարարության նկատմամբ արձագանք ցույց են տվել՝ հայտարարության հեղինակ չդառնալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկյանցն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի 2020-ի նոյեմբերի 15-ին արած հայտարարությունը, արդյոք դա համարու՞մ է քաղաքական հայտարարություն:

Հայկյանցը նկատեց՝ ինքը պիտի պատասխանի ոչ միայն որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, այլ նաև անձ, որը այդ հայտարարության պահին եղել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲԴԽ անդամները տեղյակ եղե՞լ են ԲԴԽ նախագահի հայտարարության մասին՝ նա ասաց. «Ուզում եմ հատուկ ճշգրտել, որ հայտարարությունը չի եղել ԲԴԽ-ի անունից, դա եղել է ԲԴԽ նախագահի հայտարարությունը»,- ասաց թեկնածուն ու հավելեց՝ անգամ ԲԴԽ նախագահն է նշել, որ անդամները տեղյակ չեն եղել դրա մասին:

Անդրադառնալով մտահոգությանը, թե ինչու ԲԴԽ անդամները չեն արձագանքել՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ արձագանք եղել է: Պարտադիր չէ, որ արձագանքը դսրևորվի հայտարարությամբ: Դիրքորոշումը կարելի է արտահայտել տարբեր ձևաչափերով: Այն հանգամանքը, որ պարոն Վարդազարյանն այդ հարցը չի էլ քննարկել ԲԴԽ-ի իր գործընկերների հետ, նշանակում է, որ նա, տեղյակ լինելով մեր դիրքորոշմանը, հարգել է մեր դիրքորոշումը և հարցը չի բարձրացրել ընդհանուր քննարկման: Դա էլ, բնականաբար, առաջ է բերում մեր փոխադարձ հարգանքը՝ ընդունելու մեր գործընկերոջ դիրքորոշումը: Այսինքն՝ ԲԴԽ անդամների արձագանք եղել է. այն, որ իրենք այդ հայտարարության հեղինակը չեն, դա արդեն իսկ ցույց է տալիս, որ եղել է արձագանք»,- ասաց թեկնածուն:

Բաբաջանանը հարցրեց՝ ուստի կարելի՞ է եզրակացնել, որ համաձայն չի եղել ԲԴԽ նախագահի հայտարարության հետ: Թեկնածուն արձագանքեց՝ քննարկելով իր համաձայնության կaմ ոչ համաձայնության հարցը` ինքը կհատի այն սահմանը, որը կոչվում է դատավորի չեզոքություն և զսպվածություն:

Հայերեն

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին