Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները փորձել են սպանել իր որդիներից մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իսրայելական Channel 14-ի հետ հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է իմ որդիներին, ապա կարծում եմ, որ այստեղ ինչ-որ անհավանական բան է կատարվում։ Իրանը հետապնդել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին, փորձել է մահափորձ կատարել նրա դեմ», - ասել է Իսրայելի վարչապետը։

Հարցին՝ արդյոք վարչապետը հիմնվում է ինչ-որ հետախուզական տեղեկատվության վրա, Նեթանյահուն հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

Նեթանյահուն երեք զավակ ունի. որդիների՝ Յաիրի և Ավների մայրը Սառա Նեթանյահուն է, դուստրը՝ Նոան, նրա առաջին ամուսնությունից է։

France 24-ը նշում է, որ նրա ավագ որդին՝ 35-ամյա Յաիրը, 2024 թվականի սկզբից շատ ժամանակ է անցկացրել Մայամիում, ենթադրաբար, Շին Բեթի՝ Իսրայելի անվտանգության ծառայության պաշտպանության ներքո։ Պարզ չէ, թե Նեթանյահուի որ որդին է, ենթադրաբար, թիրախավորվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում