Հասարակական

Հանրապետությունում փոփոխական եղանակ է սպասվում. լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն տեղումներ ձյան տեսքով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում փոփոխական եղանակ է սպասվում. լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն տեղումներ ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում մարտի 3-ի ցերեկը, մարտի 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին և 8-ին սպասվում են տեղումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8-ի ցերեկը նույնքան կնվազի։ Արցախում մարտի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում