Հասարակական

Հինգ մասնաշենք, տանիքում` ուղղաթիռի հարթակ. Վայոց ձորի մարզը կունենա նոր բժշկական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Վայոց ձորի մարզում կկառուցվի նոր բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթային կարգով գնման գործընթացը:

Վայոց Ձորի մարզի նոր բժշկական կենտրոնը կլինի շուրջ 3800քմ մակերեսով, մեկ հարկանի, նկուղով, բաղկացած՝ հինգ մասնաշենքից: Նախատեսված է տանիքում ապահովել ուղղաթիռի համար հարթակ: Բժշկական հաստատությունը կունենա կաթսայատուն և ենթակայան։ Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների ժամկետը 24 ամիս է:

«Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը», որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» փաստաթղթով: Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` գնումների կանոնակարգերում սահմանված ձևով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված:

Հայերեն

Իրավապահները կենտրոնանում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներկրման և արտադրության բացահայտման վրա․ գլխավոր դատախազ

Դատախազությունը մինչև սեպտեմբեր կներկայացնի անչափահասների հանցավորության կանխարգելման օրենսդրական փաթեթ

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մաքսատուրքերի շուրջ համաձայնության են հասել

ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը հանվում է

Ուկրաինան չի մարի իր պետական ​​պարտքի մեծ մասը առաջիկա 30 տարիների ընթացքում. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

ՀՀ-ում մեկնարկած դատավորների միջազգային համաժողովը միտված է սերտ և արդյունավետ համագործակցության ամրապնդմանը

Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով

«Իմ Ամերիա, իմ ընտանիք». բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

2018-2024 թվականներին պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց