Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության283 նոր դեպք, առողջացել է144 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Մեկ օրում կատարվել է 3977 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 724606-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն` առողջացած, 3190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում