Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի իրականացրել շախմատիստ Լևոն Արոնյանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին հայտարարությանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է: Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել: Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, մենք բոլորս հպարտացել ենք նվաճումներով: Նա ներկայացրել է Հայաստանը»,-ասաց Դումանյանը:

Նա նշեց՝ զարմացած է, որ լավ շախմատիստը նման որոշում է կայացրել: «Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, ուրախ կլինեմ նրան տեսնել մեր բոլորի կողքին:Կարող եմ մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների վրա, չկա որևէ մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարելուց»,-ասաց նախարարը:

Դումանյանը նախարարության մասով վստահեցրեց, որ ոլորտի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարված են և կատարվում են առ այսօր:

«Շատ լավ կլինի, եթե նա փոխի իր որոշումը և մնա Հայաստանում՝ մեր կողքին, և մենք շարունակենք իր ապագա նվաճումներով ուրախանալ և հպարտանալ»,-ասաց նա:

Շախմատիստ Լևոն Արոնյանը փետրվարի 26-ի հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հեռանում է Հայաստանից: Նա մասնավորապես նշել է, որ 1 տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: «Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը»,-նշել է Արոնյանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն