Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ու խորացումը:

«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ և վրացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամությունը կնպաստի բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության զարգացմանը»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում