Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1978 թ. փետրվարի 24-ին մահացել է Հավասին (իսկական անունը՝ Արմենակ Մարկոսյան)՝ հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։ Մոտ 3600 աշուղական բանաստեղծության, մոտ 2000 քառյակի եւ շուրջ 150 եղանակավոր երգերի ու երգախառն հեքիաթների հեղինակ է։

-1931 թ. փետրվարի 24-ին մահացել է Երվանդ Լալայանը՝ հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ (ծնվ.՝ 1864)։

-1942 թ. փետրվարի 24-ին հրեա փախստականների բուլղարական «Ստրումո» նավը խորտակվեց Սեւ ծովում, մահացավ 767 մարդ։

-1942 թ. փետրվարի 24-ին առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

-1955 թ. փետրվարի 24-ին ծնվել է Սթիվ Ջոբսը՝ ամերիկացի ճարտարագետ, գործարար, «Էփլ» (Apple) կորպորացիայի հիմնադիրը եւ գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաեւ «Պիքսար» ստուդիայի տնօրենն էր։ 1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսն այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էր դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի եւ մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Որոշ տիեզերագնացներ, հայտնվելով անկշռելիության միջավայրում, սկսում են զգալ նույն ախտանշանները, ինչ ծովային հիվանդության ժամանակ՝ հատկապես գլխապտույտ եւ սրտխառնոց:

-Ամենաերկարը տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան՝ 878 օր:

-Ցավոք, տիեզերքում գտնվելու ընթացքում ոսկորները դառնում են ավելի փխրուն, քանի որ տիեզերագնացները մեծ քանակով կալցիում են կորցնում:

- Ձգողականության բացակայության պայմաններում տիեզերագնացները ստիպված են ատամները լվալուց հետո փրփուրը կուլ տալ, ուստի իրենց ատամի մածուկները պատրաստվում են հատուկ բաղադրությամբ:

-Առաջինը տիեզերանավից բաց տիեզերք է դուրս եկել Գեորգի Գրեչկոն՝ այնտեղ անցկացնելով 23 րոպե 41 վայրկյան, ու հետո դժվարությամբ է կարողացել ներս մտնել, քանի որ սաղավարտը զգալի ուռել ու մեծացել էր չափերով:

-Իսկ բաց տիեզերքում ամենաշատն անցկացրած ժամանակի ռեկորդը պատկանում է Անատոլի Սոլովյովին, ով այնտեղ հայտնվել է 16 անգամ՝ ընդհանուր առմամբ 82 ժամ 22 րոպեով:

Մ. Ա.

Հայերեն

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը