Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը ընդմիջվեց. ներկա չէր փաստաբաններից մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց սկսվելուց անմիջապես հետո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի փաստաբանական խումբը:

Հայտարարված 20-րոպեանոց ընդմիջման ընթացքում դատարանը պետք է պարզի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները և նրա՝ նիստին ներկայանալու հնարավորությունը:

Դատական նիստից առաջ դատարանն ստացել է Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ պետք է ներկա գտնվի Վերաքննիչ քրեական դատարանում քննվող մեկ այլ գործով այսօր նշանակված նիստին։ Դանիբեկյանը նաև նշեց, որ դատարանի աշխատակազմը Վերաքննիչ դատարանից տեղեկացել է, որ տվյալ գործով նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է, որպես հետաձգման պատճառ նշված է «այլ հիմք»:

Նախորդ լսումների ժամանակ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է դատավոր Դանիբեկյանին Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված նիստի մասին և խնդրել նիստ չնշանակել փետրվարի 23-ին։

Սակայն դատավորն անտեսել է փաստաբանի խնդրանքը՝ նշելով, որ Ալեքսանյանին հայտնի է, որ սույն գործով դատական նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին, և կարող էր նման խնդրանքով դիմել Վերաքննիչ դատարան։ Դանիբեկյանը նաև զգուշացրեց, որ Ալեքսանյանի բացակայությունը կդիտվի որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք:

Հայերեն Русский

Խափանվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի կապի համակարգը․ լրատվամիջոց

Կայացել է «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

ԱՄՆ-ում դադարեցրել են երթուղիչների տեղադրումը՝ օդային հաղորդակցության համակարգում խափանումից հետո․ լրատվամիջոց

«Ֆոտոլուր»-ը հաղթել է հեղինակային իրավունքի խախտման առնչությամբ դատական գործում

Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ

Եմենում առնվազն 9 մարդ է զոհվել արաբական դաշինքի հասցրած հարվածներից

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում