ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է ավտոճանապարհներին վատ եղանակային պայմանների մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ ենԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքըդժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհըփակ ենկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար:
Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհըփակ էբեռնատարների համար։
Լոռու մարզի Սպիտակի ոլորաններըդժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր հատվածում, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածումտեղում էձյուն։
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ տալիս երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքումմառախուղ է։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Ապարան քաղաքումբուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ռուսական կողմում կուտակվել է մոտ530 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։