Մհեր Գրիգորյանը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ 2021-2027-ի ծրագրի մշակման ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետՄհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հեռավար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին արտակարգ ռեժիմով բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացն իրականացնելու և Հայաստանին աջակցելու համար:

Զրույցի ընթացքում փոխվարչապետը, ընդգծելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար, գոհունակությամբ է նշել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին:

Զրուցակիցները քննարկել են 2021-2027թթ. համար ՀՀ-ԵՄ բազմամյա ծրագրի մշակման ընթացքը՝ երկուստեք ընդգծելով փաստաթղթի կարևորությունը համագործակցության զարգացման համար:

Քննարկվել են նաև 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգման ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը:

Զրուցակիցների կողմից ընդգծվել է տնտեսական ակտիվության վերականգման նպատակով Եվրոպական միության կողմից իրականացվող ֆինանսական գործիքների կիրառման անհրաժաշետությունը Հայաստանում: Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն