Գեղարքունիքում փետրվարին տեղացած անձրեւը տարեցները համարում են անսովոր ու բացառիկ դեպք 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Փետրվարի 16-ին եւ 17-ին Գեղարքունիքի մարզում տեղացած անձրեւը տարեց մարդիկ համարում են թե անսովոր, թե բացառիկ դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գավառ քաղաքի բնակիչ իննսուներեքամյա Ռաֆիկ Խանդանյանը, իր կյանքում նման դեպք, երբ փետրվարին Գեղարքունիքի մարզում անձրեւ տեղար, եղել է մեկ անգամ՝ 1963 թվականին։ «Սովորաբար մեր բարձրադիր լեռնաշխարհում փետրվար ամիսն աչքի է ընկել ցուրտ, ձնառատ ու բքաբեր եղանակներով։ Ձյունը ծածկում էր սար ու ձոր, բուքը փակում էր ճանապարհները, հաճախ սառցակալում էր Սեւանա լիճը, օդի ջերմաստիճանը հասնում էր մինչեւ մինուս 20-25 աստիճանի։ Երկրագործությամբ զբաղվածներս գարնանը սպասում էինք մարտի 15-ից հետո։ Բայց 1963 թվականի փետրվարի երկրորդ կեսին մեզ մոտ անսպասելիորեն անձրեւ տեղաց ձյան փոխարեն, եղանակը տաքացավ։ Ես աշխատում էի Կամոյի սովխոզում։ Մեր տարեց ու վաստակաշատ, փորձառու հովիվները չշտապեցին ոչխարի հոտերը սար բարձրացնել` կարծելով, թե ցրտերը դեռ առջեւում են։ Իրոք, մարտի սկզբներին սառնամանիքներ եղան, առատ ձյուն տեղաց, գարունը սպասվածից ուշացավ։ Հիմա սա երկրորդ դեպքն է իմ կյանքում, որ փետրվար ամսին անձրեւ եմ տեսնում եւ մինչեւ 8 աստիճան տաքություն։ Ես էլ կարծում եմ, որ երկրագործները հիմա չպետք է շտապեն ու համբերատար սպասեն իսկական գարնան գալուն»,-նշեց Ռաֆիկ Խանդանյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները