Պաշտոնական

Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ու Լիտվայի միջև բարեկամական հարա­բե­րությունների և արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու խորացումը։

Հայաստանի նախագահը Լիտվայի իր գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում