Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերբիայի նախագահին Պետականության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերբիայի նախագահին Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը կարևորել է պատմական և քաղաքակրթական ամուր հենք ունեցող Հայաստանի և Սերբիայի բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը:

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով և երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական համագործակցությունը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Հանրապետության նախագահն Ալեքսանդր Վուչիչին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում