Հասարակական

Անհետ կորածների հարազատները բացեցին Տիգրան Մեծի պողոտան. նրանք հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո անհետ կորածների ծնողները բացեցին Տիգրան Մեծի պողոտան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողն ասաց, որ իրեն գոհացրել է Թորոսյանի հետ հանդիպումը՝ այլ մանրամասներ չհաղորդելով սակայն: «Եղել է պարզ, մարդավարի հանդիպում, իսկ ինչ եմ խոսել, չեմ կարող հաղորդել»,- ասաց ծնողը՝ հավելելով, որ դադարեցնում են կազմակերպված ակցիան:

Չնայած այն հանգամանքին, որ ծնողները ցանկանում էին բացել Տիգրան Մեծի պողոտան, ոստիկանության կողմից ծնողներից մեկի մեքենան տուգանային հրապարակ տանելու հանգամանքը կրկին վրդովմունքի առիթ հանդիսացավ, որից հետո ծնողները հրաժարվեցին փողոցը բացել, տեղի ունեցավ քաշքշոց, ծնողները չէին ցանկանում թույլ տալ տանել մեքենան, ոստիկանները հեռացնում էին նրանց: Որոշ ժամանակ անց ծնողները որոշեցին բացել փողոցը՝ հավատարիմ մնալով Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո իրենց մտադրությանը:

Անհետ կորածների ծնողները փետրվարի 11-ին կրկին Կառավարության շենքի առջև էին՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել գտնելու անհետ կորած իրենց որդիներին:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել