Հասարակական

«Սևան» ՔԿՀ-ում փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել

1 րոպեի ընթերցում

«Սևան» ՔԿՀ-ում փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են թմրամիջոց փոխանցելու հերթական փորձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը.

«Փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում