Արայիկ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և վարչակազմի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Բախշիի Ղահրամանյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի վարչակազմի արդեն նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանին, ով հարգելի պատճառով ներկա չէր հանդիպմանը, նշել, որ չնայած պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցի՝` Սասուն Բարսեղյանը կարողացել է իրեն դրսևորել որպես արհեստավարժ ղեկավար՝ վաստակելով քաղաքացիների սերն ու հարգանքը:

«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ: Բարձր գնահատելով նրա կատարած գործունեությունը՝ ուզում եմ նոր աշխատանքում հաջողություն մաղթել պարոն Ղահրամանյանին: Մեր հայրենիքի համար այս բախտորոշ ժամանակահատվածում պաշտոն ստանձնելը ես համարում եմ առաքելություն, և հավատացած եմ, որ միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել մեզ նետված ներքին և արտաքին բոլոր մարտահրավերները»,- ասել է ԱՀ նախագահը:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև Հանրապետությունում տիրող իրավիճակին, շրջանում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նախագահն ընդգծել է, որ տեղահանված և անօթևան մնացած բնակիչների տեղավորման հարցում պետք է առավելապես օգտագործվի շրջանի առկա ներուժը՝ այս ուղղությամբ տալով մի շարք նոր հանձնարարականներ: Այնուհետև նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, տեղում քննարկել մի շարք առաջարկներ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներ Արամ Սարգսյանը և Հայկ Խանումյանը:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան