Հասարակական

Մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրն ամբողջությամբ կլուծվի մինչև մարտի 1-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը մինչև մարտի 1-ն ամբողջությամբ կլուծի մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Այսօր չի վճարվել մոտ 3-4%-ը: Նրանք չեն վճարվել, որոնք չեն ներկայացրել անձնական տվյալներ, երկրորդը նրանք են, որ դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել: Այդ գործընթացն ընթանում է և կարծում ենք, որ մինչև մարտի մեկը այդ հարցերը կլուծենք և կվճարենք»,- ասաց Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը հավելեց, որ խնդիր կա նաև այն անձանց հետ կապված, որոնք կամավոր գնացել են, սակայն զորամասում չեն գրանցվել:

«Որպեսզի այդ վճարումներն իրականացնենք, պահանջում ենք, որ ներկայացվեն այն զորամասից տվյալներ, որտեղ իրենք մասնակցել են գործողություններին»,- նշեց նախարարը:

Հայերեն

Արագածոտնի մարզի Հացաշեն և Շիրակի մարզի Հայկավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Իսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄ

«Վան»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նոա»-ի հետ խաղում

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է ակնկալում ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայում ձերբակալելու և նրա մուտքը ՌԴ թույլ չտալու վերաբերյալ

Պորտուգալիայում մտադիր են վտարել շուրջ 18 հազար անօրինական միգրանտների

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում

ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Միկրոավտոբուսն Առինջ գյուղում բախվել է գազատար խողովակին․ հինգ մարդ հոսպիտալացվել է

Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան