Հայաստան

ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ տեխնոլոգիաները զարգանում են արագ, բայց նույնիսկ արհեստական բանականությունը դեռ չի կարող փոխարինել լրագրողի վերլուծական հայացքը, սուր հարցերը ու փաստը ստուգելու համառությունը։ 

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

ՀՀ ԲՏԱ նախարարի ուղերձում նշված է. «Սիրելի՛ լրագրողներ. Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ՝ ձեր նվիրված աշխատանքի համար։

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվությունը շարժիչ ուժ է, դուք՝ լրագրողներդ, հանդիսանում եք հասարակության զարկերակը պահող իրական հենասյունը։ 

Տեխնոլոգիաները զարգանում են արագ, բայց նույնիսկ արհեստական բանականությունը դեռ չի կարող փոխարինել լրագրողի վերլուծական հայացքը, սուր հարցերը ու փաստը ստուգելու համառությունը։

Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն տեղեկացված լինելու տեղական և միջազգային իրադարձություններից մինչև տեխնոլոգիական զարգացումներին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավատում է թափանցիկության, երկխոսության և տեղեկացված հասարակություն ձևավորելու կարևորությանը։ Այս ճանապարհին մենք ձեզ դիտարկում ենք որպես գործընկերներ, որոնց կարծիքն ու  քննադատությունը անհրաժեշտ են ոլորտի զարգացման համար։

Շնորհակալ եմ ձեր հետևողականության, պրոֆեսիոնալիզմի ու նաև տեխնոլոգիական թեմաների հանդեպ հետաքրքրության համար։ Թող ձեր խոսքը միշտ հնչի ազատ ու վստահ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում