Ջաբրայիլում ականի վրա ադրբեջանական մեքենա է պայթել
1 րոպեի ընթերցում
![Ջաբրայիլում ականի վրա ադրբեջանական մեքենա է պայթել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1042673.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջաբրայիլի շրջանում Իլգար Ահմեդովին պատկանող մեքենան պայթել է ականի վրա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է մեքենայում գտնված երեք տղամարդկանցից մեկի մարմինը հայտնաբերել, մյուս երկուսի որոնումները շարունակվում են: