Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը երթ է անցկացնում դեպի կառավարություն

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը երթ է անցկացնում դեպի կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շարժման պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Քայլերթին նախորդել էր շարժման հիմնադիր համաժողովը, որտեղ կազմկոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման առաջնահերթությունները:

«Եկեք այսօր միասին հիմնենք մեր շարժումը, եկեք այսօր միասին բացենք այն ճանապարհը, որը թույլ կտա մեր ժողովրդին իր ապագան, իր երեխաների և թոռների ապագան տեսնել մեր հայրենիքում: Բացել այդ ճանապարհը, որպեսզի սփյուռքի մեր գաղութներից վերադառնան Հայաստան, տեսնեն ապահով, ուժեղ, արդար երկիր ու մի հանրություն, որ ապրում ու կրթվում է»,- ասաց Բաբուխանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում