Եվրոբոնդերի թողարկմամբ միջոցների ներգրավումը նախատեսված է եղել 2021-ի պետբյուջեի նախագծով. Ջանջուղազյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ եվրոբոնդերի թողարկման արդյունքում ներգրավված 750 մլն դոլարի հետ կապված կառավարության ծրագրերին:

«2021 թվականի բյուջեի մասին օրենքով որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր արդեն իսկ նախատեսված է242 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան կֆինանսավորվի դեֆիցիտը։ Սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը, օրենքով 2021 թվականի համար դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացումն է։ Համոզված եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում կունենանք այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի իրադարձությունը չի գնահատվի որպես շատ ուշադրության արժանի։ Մեր քաղաքականությունը պարտքի կառավարման բնագավառում այնպիսին է, որ հնարավորինս մեծացնում ենք թողարկումների չափերը մեկ անգամ տեղի ունեցող գործարքների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ջանջուղազյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Հարցին՝ բյուջեի օրենքի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, նախարարը բացասական պատասխան տվեց: «Ոչ, որովհետև օրենքը բավարար չափով կարգավորել է հարաբերությունները, և նոր փոփոխության անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում, ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակում է»,- ասաց նա։

Ջանջուղազյանի խոսքով՝ պետք է կարողանալ իրերն ընկալել այնպես, ինչպես դրանք կան։ «Առաջարկում եմ՝ ամեն ինչի չփորձել գորշ ակնոցներով նայել»,- նշեց նախարարը։

Հարցին՝ տնտեսությանն ի՞նչ ակնոցներով է նայում, նախարարն ասաց. «Ընդհանուր տնտեսության վերաբերյալ մեր ընկալումն ունենք մեր ներկայացրած նախատեսումներում, որոնք առայժմ վերանայված չեն։ 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը 2021 թվականին ի՞նչ որակման է արժանի»։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ