Հասարակական

Հաշմանդամության խմբերի փոխարեն կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից անցում ֆունկցիոնալության գնահատման մոդելի․ կառավարության կողմից այսօր հաստատված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով՝ հնարավորություն կտրվի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը կդիտարկվի ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ հաշվի առնելով նաև միջավայրային գործոնների ազդեցությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքները սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունված օրենքով, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել անձի կարողությունների բազմակողմանի գնահատում, հաշվի չեն առնվել շրջակա միջավայրի գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում լիարժեք գործունեությունն իրականացնելու վրա:

Օրենքի նախագծով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, հիմնական սկզբունքները և ուղղությունները։

Հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) այսուհետ կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը: Այս համատեքստում հաշմանդամությունն այլևս չի դիտարկվի որպես մշտական առողջական խնդիր․ հաշմանդամության գնահատման հիմքում կդրվի ոչ միայն առողջական խնդիրների գործոնն, այլև՝ անձի հասարակական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՄԱԿ-ի և ԵՄ աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցները․ մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ:

Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:

Հայերեն

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը