Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է, որ համապատասխան բանաձևն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում:

Այս բանաձևը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձևին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը և «կոչ անում Դաշնային կառավարությանը ևս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»:

Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են դրա օգտին:

Հայերեն العربية English Français

Գերմանիայում շոգի պատճառով 2026 թվականին 14 000 մարդ է մահացել

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները հայտնի են. «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել

ՍԱՏՄ-ն արձագանքել է Հայաստանից ակնկալիքների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը

Զելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունը

Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. ՔԿ-ն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի ցուցանիշները

Ղարաբաղի հետ կապված շատ ծանր և դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան

Բունդեսթագի պատգամավորը վստահ է, որ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կարող է շահեկանորեն իրավիճակ փոխել եվրոպական շուկայում

ԱԺ նիստ

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի կողմը

Անվտանգության խորհրդի գրասենյակի նոր ղեկավարը սովորել է Բրյուսելի ազատ համալսարանում