Հասարակական

Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի Ադրբեջանի խախտումները և կպարտավորեցնի փոխհատուցում վճարել

2 րոպեի ընթերցում

Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի Ադրբեջանի խախտումները և կպարտավորեցնի փոխհատուցում վճարել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը մանրամասն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատում ներկայացված փաստարկներն ու կարձանագրի նրա կողմից թույլ տրված խախտումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատը մեծածավալ աշխատանքի արդյունք է, որն իր մեջ ներառում է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ փաստարկները:

«Խախտումների ծավալը շատ մեծ է, դրա համար պահանջները բավականին մանրակրկիտ են ներկայացվել: Վերջնական ակնկալիքը որոշակի փոխհատուցումն է՝ կոնկրետ անձանց իրավունքների խախտման համար. խոսքը թե գույքային վնասի մասին է, թե ոչ գույքային վնասի»,- նշեց Կիրակոսյանը:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատին և այդ մասով ձեռնարկվող քայլերին, Կիրակոսյանը կարևոր է համարում Հայաստանի կողմից ներկայացված գանգատը: Բացի այդ, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, Ադրբեջանի գանգատն ունի բավականաչափ թերացումներ իրավական առումով և խնդիրներ, որոնք կարելի է հենց Ադրբեջանի դեմ օգտագործել:

«Կարծում եմ, Ադրբեջանի գանգատը ոչ հիմնավոր է, և երբ գանգատի պատասխանը ներկայացնենք, դա կօգտագործվի իրենց դեմ»,- ընդգծեց Կիրակոսյանը:

Հարցին՝ կա՞ մոտավոր հաշվարկ, թե որքան է կազմում Ադրբեջանի կողմից պատճառված վնասի չափը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պատասխանեց, որ դեռ վաղ է հաշվարկների մասին խոսելը, դա կարվի հետագա փուլերում, երբ դատարանը կքննի գործը:

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Իրավունք

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

Իրավունք

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Իրավունք

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է  ներդնում

Իրավունք

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է ներդնում

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Իրավունք

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Իրավունք

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Իրավունք

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում