Հասարակական

Փետրվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ. այն կտաքանա 5-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Փետրվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ. այն կտաքանա 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում