Հասարակական

Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Դեսպան Կոնյուկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կանի առավելագույնը երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար։

Լինելով մասնագիտությամբ իրավաբան, ինչպես նաև հանդիսանալով Բելառուսի նախկին գլխավոր դատախազ՝ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում հակակառուպցիոն պայքարով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներով։

Նախարար Բադասյանը հիմնական կետերով ներկայացրել է Կոմիտեի ստեղծման նպատակները և տեղեկացրել, որ այն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ինչպես նաև նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, և փոխգործակցությունն ամրապնդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում