ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանների փոփոխությունը ավտոճանապարհներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են,Վարդենյաց լեռնանցքըևՍյունիքի մարզիՇինուհայր-Հարժիսավտոճանապարհըդժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Վայք-Սարավան, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր,Սիսիան-Գորիսև Լոռու մարզիՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արարատի մարզի Մասիս քաղաքումմառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։