Մշակույթ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հանդես կգա մշակութային բազմաբովանդակ նախաձեռնություններով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հանդես կգա մշակութային բազմաբովանդակ նախաձեռնություններով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է մշակութային միջոցառումների շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով խորհրդատու Գիյոմ Նարժոլեն:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը հակամարտության մեջ էր, և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է վստահեցնել, որ Հայաստանի կողքին է: «Հայաստանն արվեստագետների, մշակույթի երկիր է, և շատ կարևոր է վերահաստատել այդ հարաբերությունների ամբողջ ծավալը»,-ասաց Նարժոլեն:

Խորհրդատուն տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կազմակերպել: Ձևաչափը քննարկում են ռեժիսորի հետ:

Անցկացնելու են կինոփառատոններ, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, գարնան վերջին կներկայացնեն ժամանակակից կրկեսի ծրագիր, լուսանկարների ցուցահանդեսի նախագիծ ունեն, որը, ըստ Գիյոմ Նարժոլենի, հայ և ֆրանսիացի լուսանկարիչների հանդիպման հարթակ կարող է դառնալ:

«Ֆրանսիայի դեսպանության նպատակներից է նախատեսվող ծրագրերում մշտապես հայ ստեղծագործողներին մասնակից դարձնելը»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում