Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանների փոփոխություններն ավտոճանապարհներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանների փոփոխություններն ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհներըփակ են, Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց)բեռնատարների համարդժվարանցանելիէ, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝բաց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց) տեղում էձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառովփակ էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաևռուսական կողմումկա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում