Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Ռուստամ Բադասյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ներդնում ենք մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում»,- գրել է Բադասյանը:

Արդարադատության նախարարը հայտնել է, թե ինչ խնդիրներ է լուծում Կառավարության հունվարի 14-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթը:

«Բարեվարքության ստուգում անցած դատավորների թվաքանակի ավելացման արդյունքում քաղաքացիները, իրավապահները ստիպված չեն լինի երկար սպասել արդարադատության իրականացմանը

Կա հանրային դժգոհություն, մանավանդ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առումով։ Վստահ եմ՝ այս լուծման արդյունքում կավելանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը»,- գրել է Բադասյանը:

Հայերեն Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին