Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին` 80-ամյա հոբելյանի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին` 80-ամյա հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգարժան պարոն Մաթևոսյան,

Սիրելի մաեստրո,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ։

Տասնամյակներ շարունակ հայ ժողովրդական, գուսանական ու աշուղական, ինչպես նաև ժամանակակից շատ հայ կոմպոզիտորների երգեր Ձեր ձայնի ու կատարողական արվեստի շնորհիվ են ճանաչելի դարձել Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանյան շատ երկրներում՝ գրավելով հայ և օտար ունկնդրի սրտերը:

Հայ արվեստին ու մշակույթին Ձեր հավատարմությամբ, Ձեր անզուգական արվեստով, Հայրենիքն ու ազգը սիրելու ու բարձրացնելու Ձեր կարողությամբ Դուք օրինակ եք ծառայել և ծառայում կատարողների երիտասարդ սերունդների համար:

Մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, առողջություն, հաջողություն և ստեղծագործական անսպառ եռանդ»,- ասված է ուղերձում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում